Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Էկոզբոսաշրջությունը Հայաստանում

Էկոզբոսաշրջությունը Հայաստանում
13.11.2015 | 16:37

Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագրի ամփոփումը, որի ժամանակ էլ կայացել է ծրագրի շրջանակում էկոզբոսաշրջային երթուղիների մասին նկարահանված 2 րոպե տևողությամբ գովազդային տեսահոլովակների ու ֆիլմերի առաջնադիտումը:
«Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագիրն անցկացվել է օգոստոսի 1-ից նոյեմբերի 13-ը Երևանում, «Արփի լիճ» ազգային պարկում, «Սոսու պուրակ» արգելավայրում, «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտում, Գոմքում և Հանքավանի արգելավայրերում: Արդյունքում նկարահանված տեսանյութերն անվճար կտրամադրվեն էկոզբոսաշրջային կազմակերպություններին` նշված ուղղություններով այցերն ակտիվացնելու համար:
Նախընտրական փուլի արդյունքում ընտրված 36 մասնակիցները հնարավորություն են ստացել ներկա գտնվելու էկոզբոսաշրջության և ֆիլմ նկարահանելու հմտություների վերաբերյալ դասերին: Դրանց ընթացքում «Դոկտոր սինեմա» երիտասրադական ՀԿ-ի նախագահ Սեգ Կիրակոսյանը խոսել է ֆիլմ նկարահանելու հիմնական սկզբունքների մասին: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանն էլ մասնակիցներին ներկայացրել է էկոզբոսաշրջության հիմնական գաղափարը և սկզբունքները, Հայաստանում էկոզբոսաշրջության զարգացման նախադրյալները, ինչպես նաև ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների, վերջիներիս տարածքում գտնվող կենսաբազմազանության, ստեղծված էկոերթուղիների և տվյալ վայրերում զբոսաշրջության կազմակերպման օրենքների մասին տեղեկություններ:
Նախապես ընտրված աշխատանքային խմբերը բնության հատուկ պահպանությամբ տարածքներում հավաքագրել են տեղեկություններ էկոզբոսաշրջային ներուժի, կենսաբազմազանության, բնության և մշակութային հուշարձանների, շրջակա համայնքների վերաբերյալ: Ծրագրի մասնակիցներն այցերի ընթացքում հնարավորություն են ունեցել նաև գործնականում կիրառելու կինոստեղծման և կենսաբազմազանության դասընթացների ժամանակ ստացած տեսական գիտելիքները:
«Սոսու Պուրակ» արգելավայրում խումբը բացի մի քանի հարյուր տարեկան սոսիներից նկարահանել է Ներքին Հանդ գյուղի հին բնակատեղին, Քսաջրի եկեղեցին, բուսատեսակներ, կենդանատեսակներ, մշակութային այլ հուշարձաններ, բուժական աղբյուրը (ավանդությունների համաձայն), կեցության համար նախատեսված վայրերը:
«Արփի լիճ» ազգային պարկում աշխատանքային խմբին հաջողվել է տեսանկարահանել տասներեք տեսակի թռչուն, այդ թվում` Կարմիր գրքում գրանցված գանգրափետուր հավալուսն, սև արագիլ և այլն:
Հանքավանում նկարահանումներն ընդգրկել են Արզաքան-Մեղրաձորի և Հանքավանի ջրաբանական արգելավայրերը, Հանքավան և Արտավազ գյուղերը, Ծաղկունյաց լեռների շրջապատող այլ տեսարժան վայրեր:
Վայոց ձորի մարզի Գոմք, Մարտիրոս և Զառիթափ համայնքներում նկարահանումներն ընդգրկել են նորաստեղծ Զառիթափ-Գոմք-Մարտիրոս էկոսբոսաշրջային երթուղու տարածքը` վիմափոր խաչքարերով:
«Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագրի վերջին աշխատանքային այցի ուղությունը Գնիշիկ պահպանվող լանդշաֆտն էր: Այստեղ խմբին հաջողվել է նկարահանել շուրջ երեսուն Բեզոարյան այծ` վայրի բնության մեջ:
«Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագիրն իրականացրել է «Դոկտոր սինեմա» երիտասրադական ՀԿ-ն` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա», «Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում» ՀԿ-ների հետ համագործակցությամբ, ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում:
«Արփի լիճ» ազգային պարկի վերաբերյալ տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

Դիտվել է՝ 3021

Մեկնաբանություններ